Ադրբեջանը 45 կետով նոր մեղադրանքներ է առաջադրել Ռուբեն Վարդանյանին՝ 20000 էջ, որով էլ սպառնում է նրան ցմահ ազատազրկել:
Անկախ բոլոր անհամաձայնություններից և տարաձայնություններից, որ ինքս ունեի 2020-2023-ին Արցախի քաղաքական վերնախավի գործելաոճի առումով՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերեվարվածների Բաքվի բանտում գտնվելը մեր ՊԱՏԻՎՆ Է, այս մարդկանց դեմքով Բաքվի բանտերում գերեվարված է հայկական պետականության և հայ ժողովրդի ՊԱՏԻՎԸ:
Ցավ եմ ապրում, որ հայաստանյան ընդդիմադիր շրջանակները դեռ չեն գիտակցում, որ շատ շուտով սա սպառնում է նաև իրենց, բառիս ուղիղ իմաստով, եթե այս ամենի ուղիղ շահառուն՝ ՀՀ դրածո իշխանությունը, չիշխանազրկվի:
Ցանկացած հայապահպան և մեր շահերին ուղղված գործընթաց ԱՆՀՆԱՐ Է այս իշխանության պարագայում:
Էլիզա Առաքելյան